Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման կարգը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 6-ին տրված «Օգտակար հանածոների արդյունահանման» թիվ ՇԱԹ-29/174 թույլտվությունը և համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 14-ի թիվ 37-Ա որոշումը, նկատի ունենալով «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ի գրությունը՝ որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Դաստակերտ բնակավայրի սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ին շահագործական հետախուզում կատարելու համար, 1 տարի 8 ամիս ժամկետով, տրամադրել 51.0136հա հողամասերից սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/, մեկ հեկտարը 30000 ՀՀ դրամ տարեկան վճարով, որից՝
1) 16.4227 հեկտարն արոտավայր, այլ հողատեսք /09-004-0554, 09-004-0104/,
2) 7.4668 հեկտարն այլ հողատեսք /09-004-0112, 09-004-0103, 09-004-0554, 09-004-0553/,
3) 6.1887 հեկտարն արոտավայր, այլ հողատեսք /09-004-0553, 09-004-0112, 09-004-0103,09-004-0554/,
4) 17.3550 հեկտարն արոտավայր, այլ հողատեսք /09-004-0554, 09-004-0102/,
5) 3.5804 հեկտարն այլ հողատեսք /09-004-0554, 09-004-0103, 09-004-0552/:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: