Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով - կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանում հավաքների իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը համաձայն հավելված 1-ի:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանում հավաքների իրազեկումների գրանցամատյանի վարման ձևը համաձայն հավելված 2-ի: 3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ-ին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը |