Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 06-Ա որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1.2020 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1) Լոտ 1․ ք. Սիսիան, Գայի փողոց 3/1-3 հասցեում գտնվող 20քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ․ 15062016-09-0013, կադ․ ծածկ․ 09-006-0094-0231) 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
2) Լոտ 2․ ք. Սիսիան, Գայի փողոց 3/1-4 հասցեում գտնվող 20քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ․ 08072016-09-0014, կադ․ ծածկ․ 09-006-0094-0238) 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
3) Լոտ 3․ ք. Սիսիան, Գայի փողոց 3/1-11 հասցեում գտնվող 20քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ․ 06072016-09-0017, կադ․ ծածկ․ 09-006-0094-0234) 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
4) Լոտ 4․ ք. Սիսիան, Գայի փողոց 3/1-12 հասցեում գտնվող 20քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ․ 06072016-09-0031, կադ․ ծածկ․ 09-006-0094-0233) 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
5) Լոտ 5․ ք. Սիսիան, Գայի փողոց 10/3-1 հասցեում գտնվող 20քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ․ 13032017-09-0004, կադ․ ծածկ․ 09-006-0094-0243) 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
6) Լոտ 6․ ք. Սիսիան, Գայի փողոց 10/3-2 հասցեում գտնվող 20քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ․ 13032017-09-0014, կադ․ ծածկ․ 09-006-0094-0244) 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
7) Լոտ 7․ ք. Սիսիան, Ա․ Մանուկյան փողոց 2/21-2 հասցեում գտնվող 20քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ․ 19022020-09-0016, կադ․ ծածկ․ 09-006-0108-0079) 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
8) Լոտ 8․ ք. Սիսիան, Ա․ Մանուկյան փողոց 2/21-3 հասցեում գտնվող 20քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (վկ․ 19022020-09-0032, կադ․ ծածկ․ 09-006-0108-0080) 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
9) Լոտ 9․ ք. Սիսիան, Սիսիան-Իշխանասար խճուղի թիվ 9 հասցեում գտնվող 1500քմ մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը (վկ․ 10062020-09-0024, կադ․ ծածկ․ 09-006-0214-0008) 513000 (հինգ հարյուր տասներեք հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ պահեստ կառուցելու նպատակով,
10) Լոտ 10․ ք. Սիսիան, Սիսիան-Իշխանասար խճուղի թիվ 7 հասցեում գտնվող 4000քմ մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը (վկ․ 10062020-09-0023, կադ․ ծածկ․ 09-006-0214-0007) 1368000 (մեկ միլիոն երեք հարյուր վաթսունութ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ պահեստ կառուցելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |