Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում «Սոցիալական տաքսի» ծառայության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։
2․ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |