|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մարտի 2018 թվականի N 28-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ի մասի բ) կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 13 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Հաստատել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և չափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի: 2. Հաստատել համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմում ունեցած երկար տարիների աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և դրանց չափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի. 3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից: |
Կողմ -13 ԱՅՎԱԶՅԱՆ Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է. ՂԱՐԻԲՅԱՆ Բ. ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն. ՊՈՂՈՍՅԱՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ. | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(33.50 Կբ)
հավելված2 |
|
(35.00 Կբ)
հավելված1 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|