Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն և «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշումներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ 11 , դեմ - , ձեռնպահ - 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարին համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո ինքնակամ կառույցը և առանձնացված հողամասը սահմանված կարգով և գներով օտարել ուղղակի վաճառքի միջոցով ինքնակամ կառույցն իրականացրած անձին:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |