|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 դեկտեմբերի 2021 թվականի N 74-Ա |
«ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N02-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 8 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրել համայնքի ավագանու անդամ Հովսեփ Առաքելյանին, իսկ համայնքապետարանի աշխատակազմից՝ եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Հարություն Խաչատրյանին:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |
Կողմ -8 ԱՅՎԱԶՅԱՆ Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ. ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Վ. | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(12.48 Կբ)
հիմնավորում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|