Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N02-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը՝ 1. «Սիսիանի համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրել համայնքի ավագանու անդամ ----------, իսկ համայնքապետարանի աշխատակազմից՝ -----------:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |