Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի զարգացման հնգամյա ծրագիրն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի ներկայացրած որոշման նախագիծը, քվեարկության արդյունքներով __ կողմ, __ դեմ, __ ձեռնպահ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը՝ համաձայն հավելվածի: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |