Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, 1. Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով Սիսիանի համայնքի 2021 թվականի բյուջետային ֆինանսավորման ներկայացվող հետևյալ ծրագրային հայտերին.
1) «Սիսիան քաղաքի Սիսական 13, Ն.Ադոնցի 5, Սիսական 34, Չարենցի 2, Չարենցի 4, Չարենցի 6, Չարենցի 8, Խանջյան 1, Խանջյան 3, Խանջյան 5, Խանջյան 7 և Որոտան 7 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում»,
2) «Սիսիանի համայնքի Որոտան 1, 3, 5, 7, Որոտան 2, 4, 6, 8, Որոտան 2ա, Շիրվանզադե 2ա, Գայի 3, 4, Խանջյան 1ա, 3ա, Հ.Ազոյան 2, 2/2, 4, 6, 8, 10 բազմաբնակարան բնակելի շենքերի փողոցների, Նար-Դոս, Նար-Դոս փողոցից Գ.Նժդեհ, Խանջյան փողոցի վերջնամաս, Րաֆֆու, Ն.Ադոնց փողոցից Տեր-Ղազարյան, Ն.Ադոնցի փակուղի, Ա.Մանուկյան փողոցի մայթերի, Բռնակոթ բնակավայրի Վ.Ոսկանյան փողոցից դպրոց տանող ճանապարհահատվածի նորոգում»
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |