Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Համաձայնություն տալ «Սիսիանի համայնքի թիվ 1 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածու Արուս Խիկարի Գասպարյանի նշանակմանը: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |