Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 199
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 10
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով  և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 688-րդ, 689-րդ, 692-րդ, 693-րդ և 694-րդ հոդվածներով ու նկատի ունենալով «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության 2025 թվականի հուլիսի 30-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկը.

Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բալաք բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 6.38227հա (ծածկագիր՝ 09-020-0104-0024),  2.28873հա (ծածկագիր՝ 09-020-0104-0025) և 0,51024հա (ծածկագիր՝ 09-020-0110-0006) անհատույց  օգտագործման նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ ագրոանտառ հիմնելու համար:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱԹԵՆԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.11 Մբ)
(13.50 Կբ)
(148.32 Կբ) եզրակացություն
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner