Սույն թվականի մարտի 5-ին Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Հարց ու պատասխանի միջոցով վեր հանվեցին բնակավայրերում առկա խնդիրները, քննարկվեցին դրանց լուծման տարբերակները, նշվեցին բնակավայրերի եկամուտների հավաքագրման ընթացքն ու առկա խնդիրները:
Համայնքի ղեկավարը վարչական ղեկավարներին տվեց հստակ հանձնարարականներ:
|