22.10.25
ԲԵՐՔԻ ՓԱՌԱՏՈՆ
|
Սիրելի՛ սիսիանցիներ,Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ից Սիսիանի սրտում՝ Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակում կկազմակերպվի «Բերքի փառատոն-շուկա» միջոցառումը։Միջոցառման ընթացքում իրենց հատկացված տաղավարներում Սիսիան համայնքի բնակավայրերի գյուղատնտեսները կցուցադրեն և կվաճառեն բերքն ու բնամթերքը՝ ներկայացնելով տեղական արտադրանքի բազմազանությունն ու յուրահատկությունը, ինչպես նաև նպաստելով իրացմանը և համայնքի տնտեսական ակտիվության բարձրացմանը։Միջոցառման տոնական հատվածը կապահովեն գեղեցիկ երաժշտական ու պարային համարներն ու DJ-ի նվագակցությունը։Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու և միասին վայելելու Սիսիան համայնքի անուշաբույր բերքն ու համեղագույն ...
Մանրամասն |
|
21.10.25
«Ես բռնակոթցի եմ» խորագիրը կրող միջոցառումներ
|
Բռնակոթի օրվա կապակցությամբ՝ սույն թվականի հոկտեմբերի 20-ին, համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի նախաձեռնությամբ, համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի կողմից Բռնակոթ բնակավայրում կազմակերպվել էր «Ես բռնակոթցի եմ» խորագիրը կրող միջոցառումների շարք։Միջոցառումներին ներկա են գտնվել համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների աշխատակիցներ, անվանի բռնակոթցիներ, հյուրեր։Միջոցառումները մեկնարկել են բնակավայրի պանթեոնում ծաղկադրման արարողությամբ՝ ի հիշատակ հայրենիքի համար բոլոր ժամանակներում իրենց կյանքը նվիրած բռնակոթցի ազատամարտիկների:Տոնական ...
Մանրամասն |
|
20.10.25
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ Բռնակոթ
|
Հարգելի բռնակոթցիներ, սիրելի՛ համագյուղացիներ․Սրտանց շնորհավորում եմ մեր սիրելի բնակավայրի՝ Բռնակոթի օրը։ Այս օրը յուրահատուկ առիթ է ևս մեկ անգամ հայացքն ուղղելու մեր արմատներին, հիշելու մեր նախնիների շենացրած հայրենի գյուղի պատմությունն ու նրանց թողած ժառանգությունը։Ես ծնվել եմ Բռնակոթում, որտեղ ապրել եմ կյանքիս առաջին 6 տարիներն ու մանկությանս գրեթե բոլոր ամառները։ Այստեղ է ձևավորվել իմ աշխարհընկալումն ու արժեքային համակարգը՝ աշխատասիրության, ազնվության և հայրենասիրության հիմքերի վրա։ Եվ այսօր, երբ Բռնակոթը նշում է իր տոնը, խոսում եմ ոչ միայն համայնքի ղեկավար, այլ որպես մարդ, ով իր սրտի ամեն զարկով կապված է այս գյուղին։Այսօր, ես հուրախությամբ ցանկանում եմ նշել, որ շնորհիվ իմ որդեգրած քաղաքականության՝ ...
Մանրամասն |
|
16.10.25
Ի Ր Ա Զ Ե Կ Ու Մ
|
Սիսիան համայնքի հարգելի՛ բնակիչներ․ Տեղեկացնում ենք, որ ս/թ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ին փորձարկվելու են Սիսիան քաղաքի և Սիսիան համայնքի բոլոր բնակավայրերի էլեկտրաշչակները։  Հորդորում ենք չանհանգստանալ։
|
|
15.10.25
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ը ԲՌՆԱԿՈԹԻ ՕՐՆ Է
|
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-ին՝ Բռնակոթի օրը Բռնակոթ բնակավայրում տեղի կունենա «Ես բռնակոթցի եմ» տոնական միջոցառումների շարք՝ նվիրված մեր սիրելի բնակավայրի պատմությանը, մշակույթին և ավանդույթներին, ինչի կապակցությամբ սիրով և սրտանց հրավիրում ենք աշխարհի չորս ծագերում ապրող բոլոր բռնակոթցիներին՝ միասնաբար տոնելու հերոսական և հնամյա բնակավայրի տոնը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են՝ - Ծաղկադրում՝ հերոսների հուշաքարին
- Հյուրասիրություն
- Մշակութային միջոցառում՝ Բռնակոթի մշակույթի կենտրոնում
Վայրը՝ Բռնակոթ բնակավայր Հոկտեմբերի 20  Ժամը՝ 11:00  Բռնակոթը սպասում է քեզ՝ բռնակոթցի։
|
|
10.10.25
ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ «ԱՐԾՎԱԲՈՒՅՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ՍԻՍԻԱՆՈՒՄ
|
Հոկտեմբերի 9-ին Սիսիանը դարձել էր արվեստի կենտրոն՝ հյուրընկալելով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տաղանդաշատ դերասաններին, ովքեր Հ. Սահյանի անվան քաղաքային մշակութի տանը հանդիսատեսին են ներկայացել Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ «Արծվաբույն» ներկայացմամբ։Արցախյան ազատամարտի հերոսներին և նրանց անմար հիշատակին նվիրված «Արծվաբույն» ներկայացումը Սիսիան համայնքում էր համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ Ուսուցիչների միջազգային օրվա շրջանակում այն նվիրելով Սիսիան համայնքի բոլոր մանկավարժներին։Ներկայացումը բեմադրվել է երկու անգամ։ Առաջին անգամը համայնքի բնակավայրերի, իսկ երկրորդը՝ քաղաքի դպրոցների ուսուցիչների համար։Երկու ...
Մանրամասն |
|
08.10.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՆՎԵՐՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և աջակցությամբ Ուսուցչի օրվա կապակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Հ․ Բեգլարյանի «Արծվաբույն» պիեսի բեմադրությամբ հանդես կգա Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։Երկու գործողությամբ պիեսի բեմադրությունը Դավիթ Հարությունյանի, կոմպոզիտոր՝ Արման Էլբերտ, բեմանկարիչ՝ Սեդրակ Վելիկոդնի, դերասաններ ՝ Ջուլիետա Ստեփանյան, Անդրանիկ Զաքարյան, Մարիամ Դավթյան, Ծովինար Մարտիրոսյան, Նարեկ Մնացականյան, Լեռնիկ Հարությունյան, Մեսրոպ Աբտոյան, Ռոման Բաբայան եւ այլոք։Թատերական ներկայացումը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին՝ գյուղական դպրոցների ուսուցիչների համար /հաշվի առնելով հեռավորությունը/ և 19։00-ին՝ Սիսիան քաղաքի ...
Մանրամասն |
|
07.10.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ։ Ձեր կատարած աշխատանքը մեծ ներդրում է մեր համայնքի կրթության և մշակույթի զարգացման գործում։ Գրադարանը ոչ միայն գրքի պահոց է, այլև գիտելիքի, ոգեշնչման և հոգևոր արժեքների պահպանման կենտրոն։ Ունենալով ձեր հատկանշական ներդրումը՝ ամենօրյա նվիրումով ծառայում եք մեր ընթերցասեր հասարակությանը։ Մաղթում եմ ձեզ առողջություն, անձնական և մասնագիտական նոր հաջողություններ, անսպառ ներշնչանք։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |