Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 4-րդ մասով ու «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 18(Ն) որոշման մեջ կատարել փոփոխություններ և որոշման 3-րդ հավելվածի կարգի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
1) Գյուղական բնակավայրերից՝
ա. երկուշաբթի օրը՝ Տոլորս բնակավայրից,
բ. ուրբաթ օրը՝ Աշոտավան, Բռնակոթ բնակավայրերից,
գ. շաբաթ օրը՝ Նորավան, Աղիտու, Ույծ բնակավայրերից:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |