Բովանդակություն * | Հոկտեմբերի 2-ին անցկացվեց աշխատանքային հերթական խորհրդակցություն: Քննարկվեցին համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կատարման, քաղաքացիների ծառայությունների մատուցման և կարգապահության վերաբերյալ հարցեր: Ներկայացվեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը: Համայնքի ղեկավարը հանձնարարեց հետևել ծրագրերի պայմանագրային ժամկետների պահպանմանը, պարբերաբար զեկուցել ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև նոր ծրագրերի մասնակցության հայտեր մշակել: Աշխատակազմի քարտուղարը անդրադարձավ համայնքի տարեկան աշխատանքային պլանով և հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին՝ ո՞ր փուլում են գտնվում և որքա՞նն է իրականացվել: Բաժիններին հանձնարարվեց մշակել ավագանու առաջիկա նիստին ներկայացվող որոշումների նախագծերը: Ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետին հանձնարարվեց հետևել համայնքային ենթակայության կառույցներում հաշվապահական ՀԾ ծրագրի ներդրման ընթացքին և թե որքանով են հաշվապահները տիրապետում ծրագրին: Առաջարկ եղավ նաև համայնքային գույքի կառավարման արդյունավետության նպատակով նոր չափորոշիչներ կիրառել: Հանձնարարվեց այս ուղղությամբ առաջարկներ ներկայացնել, որոնք կդրվեն ընդհանուր քննարկման: Բաժնի պետերի կողմից բարձրացված մի շարք հարցերի լուծման ուղղությամբ ևս հանձնարարականներ տրվեցին |