Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի առաջին մասով ու 689-րդ հոդվածով, նկատի ունենալով «Հասարակական Ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Նոնա Եղիազարյանի մայիսի 14-ի գրությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Սիսական 41 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկից 17.87քմ (1 սենյակ) մակերեսով տարածքը՝ համաձայն հատակագծի, 2 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Հասարակական Ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպությանը, որպես գրասենյակային տարածք օգտագործելու նպատակով: 2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |