Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 12 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի զարգացման ծրագրի բաղկացուցիչ մաս կազմող համայնքի սեփականություն համարվող գույքի /հողամասերի, շենքերի և շինությունների/ օտարման 2019 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի: 2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |