Սույն թվականի հունվարի 10-ին Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որն անցկացվում էր համայնքապետարանի նիստերի դահլիճում։
Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի աշխատակազմի բաժնի պետերը, ՀՈԱԿ-ների տնօրենները:
Քննարկվեցին 2024 թվականին կատարված և 2025 թվականին նախատեսվող աշխատանքային հարցեր: Մասնավորապես՝ սուբվենցիոն ծրագրերին, տարեկան աշխատանքային ծրագրերի կազմմանը, հարկերի հավաքագրմանը, համայնքի աղբավայրերին և սանիտարական վիճակին վերաբերող հարցեր:
Համայնքի ղեկավարը հստակ հանձնարարություններ տվեց՝ շեշտելով, որ վերահսկողությունն ու արդյունքների ամփոփումը կկրի շարունակական բնույթ։ |