Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «ԷՕԿՏ» տնօրեն Արայիկ Կարապետյանի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի դիմումը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 10 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Լծեն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում (համաձայն հատակագծի) կատարվող փոփոխությանը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական նշանակության հողեր կատեգորիայի վարելահողերից 0.01397հա հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր կատեգորիա՝ էներգետիկայի հողեր գործառնական նշանակությամբ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: