Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով ու 34-րդ հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 16-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) որոշման 12-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2) որոշման 6-րդ հավելվածը լրացնել 42-րդ տողով՝
| 
 Հ/Հ 
 | 
 Հաստիքի անվանումը 
 | 
 Աշխատակիցների թվաքանակ 
 | 
 Հաստիքային միավորի քանակ 
 | 
 Պաշտոնային դրույքաչափ 
 | 
 Աշխատավարձն՝ ըստ դրույքաչափի 
 | 
| 
 42 
 | 
 Երգիչ 
 | 
 1 
 | 
 0.5 
 | 
 167,400 
 | 
 83700 
  
 | 
 
 
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: