Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 12-ի թիվ 21(Ա) որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` 1) որոշման 2-րդ կետի հավելված 1-ի 1-ին տողի 4-րդ սյունակի «133952» թիվը փոխարինել «140000» թվով, «Ընդամենը» տողի 4-րդ սյունակի «1634071» թիվը՝ «1640119» թվով և 5-րդ սյունակի «3183665» թիվը՝ «3189713» թվով.
2) որոշման 2-րդ կետի հավելված 2-ի 1-ին տողի 4-րդ սյունակի «131376» թիվը փոխարինել «140000» թվով, «Ընդամենը» տողի 4-րդ սյունակի «1626342» թիվը՝ «1634966» թվով և 5-րդ սյունակի «3203608» թիվը՝ «3212232» թվով.
3) որոշման հավելված 4-ի 1-ին տողի 4-րդ սյունակի «131376» թիվը փոխարինել «140000» թվով, «Ընդամենը» տողի 4-րդ սյունակի «1621189» թիվը՝ «1629813» թվով և 5-րդ սյունակի «2970870» թիվը՝ «2979494» թվով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |