Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի ա/ և բ/ կետերով, 17-րդ հոդվածի 7-րդ մասով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1.Հաստատել համայնքի ղեկավարի 08 նոյեմբերի 2018 թվականի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիանի քաղաքային գրադարան» հիմնարկը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» թիվ 752-Ա որոշումը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքային գրադարան» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3. Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |