Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 7-ի նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 3. Սիսիան քաղաքում 2019 թվականի գարնանը և աշնանը ծառերի հատում ու էտ իրականացնելու մասին: 4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը նվիրատվությամբ տրամադրելու մասին: 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 08-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին: 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին: 7. Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին: 8. Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին: 9. Անշարժ գույք նվիրելու մասին: 10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 06(Ա) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: |