Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 12 կողմ, - դեմ, - ձեռնպահ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականության 2018 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 103-Ա որոշման մեջ կատարել լրացում և գույքացանկ ներառել թվով 11 հատ «ՀԾ- Հաշվապահ 7» 1/մեկ/ աշխատողի համար ծրագրեր՝ յուրաքանչյուրը 268 200 (երկու հարյուր վաթսունութ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ սկզբնական արժեքով, 2 950200 (երկու միլիոն ինը հարյուր հիսուն հազար երկու հարյուր) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
|