Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 12 կողմ, - դեմ, - ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 29-ի նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն համարվող շարժական գույքի օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում գտնվող անհայտ քաղաքացուն պատկանող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին: 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 18(Ն) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 06-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 7. Համայնքային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին: 9. Անշարժ գույք նվիրելու մասին: 10. «Սիսիանի համայնքի թիվ 4 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Սիսիանի համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածուի նշանակմանը համաձայնություն տալու մասին: |