| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ  կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով  ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով   8  կողմ,  -   դեմ,  -   ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 86-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները. 1) որոշման 4-րդ կետի հավելված 4-ը լրացնել «14)»-րդ կետով. «14) կարուսելների (զվարճահարմարանքների) շահագործման վճարովի ծառայությունների մատուցման վճար:», 2) որոշման 5-րդ կետի հավելված 5-ը լրացնել «22»-րդ կետով. «22. Կարուսելների (զվարճահարմարանքների) շահագործման վճարովի ծառայությունների մատուցման վճար 1 անձի համար ըստ խաղասարքերի՝  ա. օվկիանոսային զբոսանք – Ocean Ramble՝ 200 ՀՀ դրամ, բ. ինքնակառավարվող ինքնաթիռներ – Self–Control Plane՝ 200 ՀՀ դրամ,
 գ. արծաթափայլ վիշապ – Dragon Coaster՝ 300 ՀՀ դրամ,
 դ. փոքրիկ հեքիաթային անիվներ – Mini Ferry Wheels՝ 200 ՀՀ դրամ»:
 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |