Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 1
 

Զեկ. ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ՍԻՍԻԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՐԱՆՍՊՈՐՏ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 77-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածով, նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, 

Սիսիան համայնքի ավագանին որոշում է

1. «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 376,132,000 /երեք հարյուր յոթանասունվեց միլիոն  հարյուր երեսուներկու հազար/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքը հետ վերցնել և ընդգրկել Սիսիան համայնքի հաշվեկշռում՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող 545,087,180 /հինգ հարյուր քառասունհինգ միլիոն ութսունյոթ հազար հարյուր ութսուն/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Սիսիան համայնքի տրանսպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.58 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner