Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 10 կողմ, - դեմ, - ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 23-ի նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: 2. Գույքի փոխանցմանը համաձայնություն տալու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում փոփոխություններ կատարելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 15-ի ««Սիսիանի համայնքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ միացման ձևով վերակազմակերպելու մասին» թիվ 449-Ա որոշումը և «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին: 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 15-ի ««Սիսիանի համայնքի մանկական արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ միացման ձևով վերակազմակերպելու մասին» թիվ 450-Ա որոշումը և Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին: 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի հանրակրթական դպրոցների խորհուրդների կազմում թեկնածուներ առաջադրելու մասին: 7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 21(Ա) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ենթակայության արտադպրոցական ուսումնական հաստատություններում 2019-2020թթ. ուսումնական տարվա համար ընդունելության տեղերը հաստատելու մասին |