Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 14-ի նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման առաջին եռամասյակի ընթացքի մասին: 2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2020 թվականին բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու մասին: 3. «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի մրցույթին ներկայացված հայտի համաֆինանասավորման չափ սահմանելուն համաձայնություն տալու մասին: 4. Սիսիանի համայնքի ավագանու նիստերի առցանց հեռարձակման ծրագրի համաֆինանսավորմանը համաձայնություն տալու և արտաբյուջետային հաշիվ բացելու մասին: 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 97-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 96-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: 7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին: 8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 06-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: 9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին: 10. Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին: 11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից շահագործական հետախուզում կատարելու համար «Մոլիբդենի Աշխարհ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/ տրամադրելու մասին: 12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 07-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: |