| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի առաջին մասով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի առաջին մասով ու 596-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով    կողմ,    դեմ,    ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերը.       1) 1780քմ (կադ. համ. 09-006-0108-0040),        2) 3266քմ (կադ. համ. 09-006-0108-0037),         3) 2616քմ (կադ. համ. 09-006-0108-0037)    նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Պաշտպանության նախարարության բազմաբնակարան բնակելի շենքերի սպասարկման նպատակով: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |