Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումն ու նկատի ունենալով Սիսիանի համայնքի Լծեն բնակավայրի վարչական ղեկավար Դ. Հովհաննիսյանի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկը 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Լծեն բնակավայրի հրապարակն անվանակոչել «Վերածննդի հրապարակ» անվամբ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |