Համայնքի 2024 թվականի բյուջեի պլանավորման նպատակով սույն թվականի նոյեմբերի 13-ին համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքի ղեկավարի տեղակալների, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, ինչպես նաև բաժնի պետերի մասնակցությամբ:
Նախապես տրամադրված տեղեկատվության հիման վրա քննարկվեցին մի շարք հարցեր, մանրամասներ՝ բյուջեն ավելի ճկուն դարձնելու համար:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև այլ հարցերի, այդ թվում քաղաքաշինության բնագավառին առնչվող:
Ամանորին վերաբերող կազմակերպչական հարցերի քննարկումը ևս ներառված էր օրակարգում:
Աշխատակազմի ներկայացուցիչները համայնքի ղեկավարից ստացան հստակ հանձնարարականներ՝ առաջիկա անելիքները պատշաճ կազմակերպելու, կատարելու համար:
|