Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերով, 62-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, 63-րդ հոդվածով և 66-րդ հոդվածի 1-ին մասի 8) կետով և 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «ՀայաստանիՀանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողմասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 722-Ն և 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն որոշումներն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. Համաձայնվել Սիսիանի համայնքի ղեկավարի առաջարկին ու համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներին և իրավաբանական անձանց պատկանող ավտոտնակների կառուցման և սպասարկման համար հատկացված ու կառուցապատված, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում չգտնվող հողամասերը կադաստրային գնով (12-րդ գոտում 1քմ հողամասը 528 ՀՀ դրամ, 13-րդ գոտում՝ 342 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ավտոտնակի սեփականատիրոջը: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին`ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |