Նպատակ | Սիսիանի համայնքի 2020թ. տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ-ը) նպատակ ունի արդյունավետ պլանավորման միջոցով բարելավել համայնքում կայացվող որոշումների որակը: Հիմք ունենալով համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, ՏԱՊ-ը ուղղված է հստակեցնելու տարեկան կտրվածքով համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար ներդրվող ռեսուրսներն ու ժամկետները: Որպես համայնքի տարեկան ծրագրային փաստաթուղթ, այն նպատակ ունի ներգրավել համայնքի ներքին և արտաքին ներդրողների հնարավորությունները՝ համայնքային խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործում: |