Նպատակ | Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2017-2021թթ. զարգացման ծրագրի ընդունման նպատակն է սահմանել համայնքի տեսլականը 2021 թվականին, այդ տեսլականին հասնելու ռազմավարությունը և հիմնական նպատակները:
Համայնքի զարգացման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել համայնքի առկա ռեսուրսները (ակտիվները), պարտավորությունները, տեղական առանձնահատկությունները, երկրի տնտեսական և քաղաքական առկա իրավիճակը, ինչպես նաև առաջիկա զարգացումների կանխատեսումները: Զարգացման ռազմավարության և գերակայությունների սահմանման ժամանակ ցուցաբերվել է ինտեգրացված մոտեցում (տնտեսական, սոցիալական, շրջակա միջավայրի և այլ գործոններ): |