Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1169-Ն որոշման 3-րդ և 4-րդ կետերը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի «Տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին» թիվ 032-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |