Այսօր: Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով Սիսիանի համայնքի ղեկավարի 2021 թվականի փետրվարի 19-ի թիվ 199-Ա որոշումը, 

1. Սիսիանի  համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել.
1) «Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության» Հայաստանի մասնաճյուղի կողմից նվիրաբերված գույքը՝ 407397 /չորս հարյուր յոթ հազար երեք հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելված 1-ի,
2) «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» ՀԿ-ի կողմից նվիրաբերված գույքը՝ 3015000 /երեք միլիոն տասնհինգ հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելված 2-ի,
3) Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված գույքը՝ 2880000 /երկու միլիոն ութ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելված 3-ի։

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(10.71 Կբ) Հավելված 1
(10.68 Կբ) Հավելված 2
(10.38 Կբ) Հավելված 3
(16.33 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner