Այսօր: Երեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 12-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2019 թվականի N 12-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  12   կողմ,   -   դեմ,   -   ձեռնպահ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 104-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշման 1-ին կետի 1) ենթակետի «եկամուտների գծով` 1102898.5  հազ. դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով` 1113904.5 հազ. դրամ» բառերով: 
2. Որոշման 1-ին կետի 2) ենթակետի «ծախսերի գծով` 1360019.7 հազ. դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով`  1371025.7 հազ. դրամ» բառերով: 

3. Որոշման 2-րդ կետի 1-ին հատվածում (համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների) կատարել լրացում՝ համաձայն հավելված 1-ի: 
4.  Որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 2-ի: 
5. Որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 3-ի: 
6. Որոշման 7-րդ կետի 6-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 4-ի: 


Կողմ -12

ԱՅՎԱԶՅԱՆ Վ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ.

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գ.

ՂԱՐԻԲՅԱՆ Բ.

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա.

ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն.

ՊՈՂՈՍՅԱՆ Վ.

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(51.50 Կբ) 1-4հավելվածներ
(259.00 Կբ) բյուջե
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner