Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 10 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն համարվող գույքի (հողամասերի, շենքերի և շինությունների) օտարման 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 06-Ա որոշման մեջ կատարել լրացումներ և որոշման հավելվածը լրացնել 40-ից 42 կետերով` համաձայն հավելվածի: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |