Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղական տուրքերի գոտիավորումները՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի:
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2025 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 4-ի:
5. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2025 թվականի տեղական վճարների և արտոնությունների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 5-ի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: