Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով Սիսիանի համայնքի ղեկավարի 2021 թվականի փետրվարի 19-ի թիվ 199-Ա, ապրիլի 30-ի թիվ 373-Ա, մայիսի 3-ի թիվ 378-Ա և հուլիսի 9-ի թիվ 523-Ա որոշումները, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականության 2020 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 04-Ա որոշմամբ հաստատված գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ՝ համաձայն 1-4 հավելվածների:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: