Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 26-րդ և 481-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 46.2. կետի դ) ենթակետն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Տալ համաձայնություն Սիսիանի համայնքի Արևիս բնակավայրում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության գետեր գործառնական նշանակության 0,1047հա հողամասը /կադաստրային թաղամաս 09-019-0513/ ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույց կառուցելու նպատակով կառուցապատման իրավունքով 10 /տասը/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել մրցույթով՝ մեկնարկային վարձավճար սահմանելով տարեկան 104700 /մեկ հարյուր չորս հազար յոթ հարյուր / ՀՀ դրամ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |