Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 5-ի նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 29(Ն) որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից ընդերքօգտագործման նպատակով, կառուցապատման իրավունքով, հողամաս հատկացնելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար «Գեոռեյդ» փակ բաժնետիրական ընկերությանը հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/ տրամադրելու մասին: 4. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Դարբաս և Լծեն բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխությունները քննարկելու մասին: 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 26(Ն) որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը հաստատելու մասին: 7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի արոտավայրերի և խոտհարքների օգտագործման համար վարձավճարի չափը սահմանելու մասին: 8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդով օտարելու մասին: 9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին: 10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթով տրամադրելու մասին: 11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը մրցույթով տրամադրելու մասին: 12. «Սիսիան» նոտարական գրասենյակին անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին: 13. Տարածք հատկացնելու մասին: 14. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի կազմում միավորված նախկին Աշոտավանի համայնքի «Աշոտավանի մանկապարտեզ» ՓԲԸ լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին: |