| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «Սիսիանի համայնքի թիվ 4 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի և «Սիսիանի համայնքի թիվ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի տնօրենների գրություններն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով   12  կողմ,    -   դեմ,   -   ձեռնպահ  1. Տալ համաձայնություն «Սիսիանի համայնքի թիվ 4 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին պատկանող գույքը՝ համաձայն հավելվածի հաշվեկշռից հաշվեկշիռ փոխանցելու «Սիսիանի համայնքի թիվ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ին:  2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:  |