Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 0123
 

Զեկ. ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 52-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 10-րդ և 11-րդ հոդվածներով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Սիսիան համայնքի գյուղատնտեսություն և տրանսպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հաստատել «Սիսիան համայնքի գյուղատնտեսություն և տրանսպորտ» համայնքաին ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

3. Սահմանել «Սիսիան համայնքի գյուղատնտեսություն և տրանսպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ ք. Սիսիան Սիսական փողոց շենք 41:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(103.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner