Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի առաջին մասով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի առաջին մասով ու 596-րդ հոդվածով, նկատի ունենալով Շաղատ բնակավայրում գտնվող «Արոտօգտագործողների սպառողական միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահ Տիգրան Խաչատրյանի 2018 թվականի սեպտեմբերի 29-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. ԵՄ ֆինանսավորմամբ, ՀՀ կառավարության, «Շեն» կազմակերպության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացման» ծրագրին աջակցելու նպատակով Շաղատ բնակավայրում գտնվող «Արոտօգտագործողների սպառողական միավորում» սպառողական կոոպերատիվին նվիրել հետևյալ հողամասերն ու շինությունները.
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայր 10-րդ փողոց 29/1 հասցեում գտնվող 0.0194հա բնակավայրերի հասարակական կառուցապատման (ծածկ. 09-069-0020-0009) հողամասը և վրան կառուցված 57.93քմ մակերեսով բուժկետի շենքը (ծածկ. 09-069-0020-0009-001) 3300000 (երեք միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ շուկայական արժեքով,
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայր 19-րդ փողոց 57/1 հասցեում գտնվող 0.02321հա բնակավայրերի հասարակական կառուցապատման (ծածկ. 09-069-0051-0008) հողամասը և վրան կառուցված 117.24քմ մակերեսով վարչական շենքը (ծածկ. 09-069-0051-0008-001) 7100000 (յոթ միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ շուկայական արժեքով,
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայր 19-րդ փողոց 57/2 հասցեում գտնվող 0.01267հա բնակավայրերի հասարակական կառուցապատման (ծածկ. 09-069-0051-0009) հողամասը և վրան կառուցված 29.33քմ մակերեսով վարչական շենքը (ծածկ. 09-069-0051-0009-001) 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ շուկայական արժեքով,
4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայր 10-րդ փողոց թիվ 32 հասցեում գտնվող 0.2հա գյուղ արտադրական (ծածկ.09-069-0027-0004) հողամասը,
5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայրում գտնվող 0.1հա (ծածկ.09-069-0090-0002) գյուղատնտեսական նշանակության արոտավայրը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: