Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ 1. Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել 98 հատ աղբաման 10584000 /տասը միլիոն հինգ հարյուր ութսունչորս հազար/ ՀՀ դրամ արժեքով:
2. Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել Սալվարդ բնակավայրի 1500գծ/մ ջրի ներքին ցանցը` 15000000 /տասնհինգ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով և 9կմ ջրի արտաքին ցանցը:
3. Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել Մուցք բնակավայրի 2487գծ/մ ոռոգման ջրագիծը ՝ համաձայն կատարողական ակտի` 18996200 /տասնութ միլիոն ինը հարյուր իննսունվեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ արժեքով:
4. Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել թվով 3 հատ Տրակտոր Բելառուս 82.1 /շարժիչի հզորությունը ձ.ու. 81, մոդելը Д-243/, 25500000 /քսանհինգ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
|