Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով  և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ և 689-րդ  հոդվածներով, հիմք ընդունելով  Նժդեհ բնակավայրի վարչական ղեկավարի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի գրությունն  ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  11  կողմ,  -   դեմ,  -  ձեռնպահ   1. «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի արագ մեկնարկի միջոցառումների բաղադրիչի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և նախկին Նժդեհ համայնքի միջև 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված նվիրաբերության թիվ D-021017/2-21 պայմանագրով ձեռք բերված CELEMAK 5 RAKE մակնիշի խոտի մամլիչը՝ 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, MAX LG 15 մակնիշի խոտհնձիչը՝ 900000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ  և Bomet մակնիշի հողաֆրեզը՝ 1193000 (մեկ միլիոն մեկ հարյուր  իննսուներեք հազար) ՀՀ դրամ անհատույց տրամադրել Նժդեհ բնակավայրի բնակիչներին՝ իրականացնելու իրենց գյուղատնտեսական աշխատանքները: 
2. Նժդեհ բնակավայրի վարչական ղեկավարին՝  
1) ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի պահեստավորումը, բնակիչներին տրամադրումը, կանոնակարգված շահագործումը և սպասարկումը, 
2) սույն որոշման մասին պատշաճ կերպով ծանուցել Նժդեհ բնակավայրի բնակիչներին՝ բնակավայրում ժողովի միջոցով և որոշման պատճենը փակցնել բնակավայրի վարչական շենքի տեսանելի վայրում: 
  
   |