Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի առաջին մասով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի առաջին մասով ու 596-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 11 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման Արամ Մանուկյան փողոց թիվ 2 հասցեի 1780քմ (կադ. համ. 09-006-0108-0040), Սիսական փողոց թիվ 50/1 հասցեի 3266քմ (կադ. համ. 09-006-0108-0037) և Գայի փողոց թիվ 29ա հասցեի 2616քմ (կադ. համ. 09-006-0094-0181) հողամասերը նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ Պաշտպանության նախարարության, բազմաբնակարան բնակելի շենքերի սպասարկման նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: